Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել 26-ամյա Արթուր Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կասկածելով իր մտերիմին մոր հետ արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, Վանաձորում հանդիպել է տղամարդուն: Ապա Արթուրն իր մոտ գտնվող դանակով մեկական անգամ հարվածել է նրա պարանոցին և կրծքավանդակի հետին մակերեսի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ի դեպ, դեպքից հետո տուժածն իրավապահներին ասել է, թե ինքը վնասվածք է ստացելերկթե ձողի վրա ընկնելու հետևանքով: