ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս