Մոսկվայում սպանվել է Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա-մշակութային ՀԿ նախագահ, հայ գործարար Արսեն Փափազյանը։ RBK-ն հայտնում է, որ 15:30-ի սահմաններում անհայտ անձը տան շրջակայքում մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ նրան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո։ Փափազյանին վիրավորել էին հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։
Մեկ այլ աղբյուրը հայտնում է, որ Փափազյանի վրա 4 անգամ են կրակել։ Որպես վարկած է դիտարկվում` պատվերով սպանությունը։