Ավստրալիայի և ԱՄՆ-ի կենսաբանները «գերսոսինձ» են ստեղծել վերքերը կպցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները եզակի կենսաբանական «գերսոսինձ» են ստեղծել, որով կարելի Է կպցնել վերքերի եզրերը եւ «կարել» ամենափափուկ եւ նուրբ այնպիսի հյուսվածքներ, ինչպիսիք են թոքերը կամ զարկերակները: Այդ մասին ասված Է Science Translational Medicine հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս սոսնձի պոտենցիալ կիրառումը հսկայական Է՝ սկսած մարտի դաշտում կամ տարբեր աղետներից հետո վերքերի «սոսնձումից», վերջացրած վիրահատական բարդ գործողություններով կլինիկաներում: Մենք ցույց ենք տվել, որ մեր մշակումը կարող Է աշխատել ամենատարբեր պայմաններում եւ կարող Է լուծել այն խնդիրները, որոնք անկարելի Է վերացնել այլ սոսինձների օգնությամբ:

Մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել մարդկանց վրա փորձեր անելուն եւ հուսով ենք, որ MeTro-ն շուտով կսկսի մարդկանց կյանքեր փրկել»,-հայտարարել Է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանի աշխատակից Էնթոնի Վայսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս