ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետեւելու նպատակով: Նախարարի խոսքով՝ ոլորտում առկա խնդիրները կարելի է վերջնականապես լուծված համարել, երբ խաղողագործն ու մթերողը պայմանագրերով աշխատեն եւ համաձայնության գան այն գնի շուրջ, որի պարագայում խաղողագործը կկարողանա շարունակել իր հետագա աշխատանքները: Հուսանք՝ այս տարի գյուղացին գոհ կլինի խաղողի մթերման արդյունքներից:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչքա՞ն է կազմում զագսավորման համար վճարվող գումարի չափը` օտարերկրացիների մասնակցության դեպքում:

Բելլա Խոջոյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝
– մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ, 150.000 ՀՀ դրամ.
– երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ, 120.000 ՀՀ դրամ.
– յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա, ՔԿԱԳ տարածքային մարմնում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է տեղի ունենում ավանդի փոխհատուցման տրամադրումը: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ է ավանդատուի փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:

Հարություն Մխիթարյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի՝ փոխհատուցման տրամադրումն իրականացվում է՝ ըստ ներքոհիշյալ սանդղակի.

Ավանդի գումարի չափը (Խորհրդային ռուբլով)            Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84

1001-ից մինչեւ 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազնացող գումարը x 29.4)
3001-ից մինչեւ 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)

5001-ից մինչեւ 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)
Միաժամանակ հայտնում, ենք, որ ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն: Ի դեպ, մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած ավանդի դիմաց փոխհատուցում ստացել են շուրջ 60 հազար ավանդատուներ:




Լրահոս