Արթուր Դավթյանը չի՞ կատարելու տղամարդու իր խոսքը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին ՀՀ ազգային ժողովում դեռեւս գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը կլինի իր ծրագրային առաջնահերթություններից մեկը։ Տեւական ժամանակ է անցել գլխավոր դատախազի բարձրագոչ հայտարարությունից, սակայն այդ ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարվել։

Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պարագայում ուշարժան է այն հանգամանքը, որ հանրությունը վաղուց մոռացել է գլխավոր դատախազության մասին` այն դիտարկելով իբրեւ ամենապասիվ ուժային կառույց։ Հետեւելով գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի կատարած գործառույթներին` կարելի է նկատել, որ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցը հետին պլան է մղվել այն պարզ պատճառով, որ Գլխավոր դատախազության գործառույթները վերահսկում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեն։

Գլխավոր դատախազությունը. ի պաշտոնե լինելով գլխավոր վերահսկող մարմին, փաստորեն ինքն է հայտնվել Քննչական կոմիտեի հսկողության տակ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս