Ուսուցչի տոնին ՀՀԿ-ական տնօրենին վարչապետը համակարգիչ է նվիրել ընտրություններին մատուցած ծառայությունների դիմա՞ց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների անունները:

Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, որին վարչապետի որոշմամբ նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը: Ու ենթադրվում է՝ նրան պարգեւատրել են հենց ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունների համար»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս