ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:
ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ազատվելով զբաղեցրած պաշտոններից, նշանակվել են Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երկարամյա անբասիր ծառայության համար Ա. Պետրոսյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալով և կշարունակի աշխատանքը նախարարության համակարգում՝ այլ պաշտոնում:
Նշանակումներ են եղել նաև ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարար ուժերի ու կադրերի վարչություններում, ինչպես նաև՝ մի շարք փոխատեղումներ են եղել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետի տեղակալ Հայկ Անտոնյանին, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանին և Երևանի հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանին՝ փ/ծ փոխգնդապետի կոչում: