Խոշոր վթար Վլադիմիրի մոտ. ավտոբուսի և գնացքի բախման հետեւանքով ավելի քան երկու տասնյակ մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 21 մարդ Է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է վթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը: «Նախնական տվյալներով՝ զոհվել Է 21 մարդ, ներառյալ երեք երեխա»,- ասել Է նա:

Ընդամենն ավտոբուսում եղել Է 57 ուղեւոր եւ վարորդը: Վլադիմիրի մարզի նահանգապետի մամուլի քարտուղար Մարգարիտա Շլյախովան հայտնել Է, որ ավտոբուսում, որը գնացքին բախվել Է Պետուշինյան շրջանում, եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ: Ըստ վարկածներից մեկի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն ավտոբուսի վարորդն Է: Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ Է դարձել ավտոբուսի անսարքությունը:




Լրահոս