Շինարարության ծավալները 8 տոկոսով նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության ծավալները գնալով նվազում են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում շինարարության ծավալները 8 տոկոսով նվազել են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում նվազել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները`22.7 տոկոսով: Նույն պպատկերն է նաեւ համայնքների միջոցներով իրականացվող շինարարության դեպքում. այստեղ արձանագրվել է 15.5 տոկոս նվազում:

Իսկ ահա միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 10 տոկոսով: Ուշագրավ է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված շինարարության ծավալները ավելացել են 2.3 անգամ:

Ենթադրվում է, որ սա վեհափառ Գարեգին Բ-ի շինարար լինելու արդյունքն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավելացել է նաեւ բնակչչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները`6.1 տոկոսով:




Լրահոս