2013 թվականին Ճապոնիայում 31-ամյա լրագրող Միվա Սադոյի մահվան պատճառը հայտնի է դարձել:
Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները` NHK հեռուստառադիոընկերության մայրաքաղաքային գրասենյակում աշխատող լրագրողուհու մահվան պատճառ է դարձել չափից ավելի շատ աշխատելու հետևանքով առաջացած սրտային անբավարարությունը:
Մահվանը նախորդած ամսվա ընթացքում լրագրողուհին 2 հանգստյան օր է ունեցել: Մինչդեռ այդ ընթացքում աղջիկը 159 ժամ հավելյալ աշխատանք է կատարել: