Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չորեքշաբթի օրը Բաքվում ընդունելով Եվրամիության պատվիրակությանը, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Նա ասել է, որ մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու է բանակցությունների հետագա ընթացքը, ինչպես նաև նախագահների մակարդակով հանդիպման հնարավորությունը: «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարևոր հարց է», – ասել է Ալիևը: