Ազգային ժողովը երեկ կողմ քվեարկեց «ՀՀ եւ ՌԴ միջեւ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Դեմ էին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները: Արդյունքում, համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նկատենք, որ նախագիծն արդեն երկու օր է, ինչ ակտիվ քննարկվում է խորհրդարանում եւ պատգամավորների գլխավոր մտահոգությունն այն էր, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ով է լինելու միացյալ զորախմբի հրամանատարը:
Ըստ այդ համաձայնագրի՝ խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կա՛մ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կա՛մ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: