ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան եւ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ի ընկերութունից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:
Ըստ էության, երկու ընկերությունները միմյանց միջեւ ապրանքներ գնելու պայմանագիր են կնքել, իսկ ավելի ուշ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ն «քցել» է պատգամավորին պատկանող կազմակերպությանը:
Ավելին՝ պարզեցինք, որ Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ Հայաստանի«Բորոդինո» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է: Իսկ մինչ այդ, արձանագրենք՝ պատգամավորին պատկանող ընկերությունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատական քաշքշուկի մեջ: