ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեն կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը. նախաձեռնության խորը արմատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ:

Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը, քանի որ ՊՆ-ն միայն զինվորականներին առնչվող գործերի ժամանակ է դեպքի վայր պահպանում:

Գուցե նախաձեռնությունն առավել խորը արմատներ ունի, բայց զուգադիպեց Երեւանի Հերացու փողոցում վերջերս տեղի ունեցած ավտովթարի դեպքի հետ, երբ ոստիկաններն այդպես էլ չէին կազմակերպել դեպքի վայրի պահպանությունն, ու քաղաքացիներից մեկը կարողացել էր անարգել տանել մեքենայի շուռ գալու հետեւանքով թափված մակարոնի պարկը: Դրանից հետո ՔԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ ոստիկանությանը հիշեցնելով օրենքով վերապահված լիազորությունները: Փաստորեն հիմա էլ նրանք փորձում են նաեւ օրենսդրական որոշակի քայլեր անել՝ ոստիկանության «մենաշնորհը» կոտրելու համար:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս