Ստեփանավանի հավերժ քաղաքապետի մոսկվիչը. Միքայել Ղարաքեշիշյանի ուշագրավ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հավերժ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ունեցվածքը բավական ուշագրավ է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ քաղաքապետն ունի մեկ հատ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, չորս հատ հողամաս եւ երկու հատ «Lexus LX 570», մոսկվիչ 21412 մակնիշի ավտոմեքենաներ:

Բացի այս՝ մոսկվիչով քաղաքապետն ունի 9 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 112 հազար դրամ եւ ստացած 10 հազար դոլարի չափով նվերը: Թե ումից է ստացել նա դոլարով նվերը, պաշտոնական փաստաթղթում նշված չկա:




Լրահոս