Կառավարության անդամներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ գործադիրի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո լրագրողները շրջապատում են նրանց եւ սկսում հարցեր ուղղել: Նախարարները բողոքել են կառավարությանը, եւ որոշում է կայացվել ոսկե միջին ընտրել:
Ըստ այդմ, նախատեսվում է կառավարության ներսում ցուցատախտակ եւ ամբիոն տեղադրել, որպեսզի լրագրողների հարցերի դեպքում նրանք այնտեղ պատասխանեն հարցերին: Սակայն այս նախաձեռնությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս. բոլորս ենք յուրաքանչյուր նիստին ականատես լինում, որ նախարարներից շատերը խուսափելով հարցերին պատասխանելուց՝ ուղղակի փախչում են լրագրողներից. այդ դեպքում ինչպես պետք է նրանք գան, կանգնեն ցուցատախտակի մոտ ու խոսեն:
Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ միգուցե բոլոր լրագրողներից ընդամենը մեկն իրեն հարց ունի: Ուրեմն ի՞նչ, չպետք է պատասխանի՞: Ինչպես հայտնի է՝ այդպիսի մի ցուցատախտակ առկա է նաեւ խորհրդարանում, սակայն միեւնույն է՝ փախչող պատգամավորը շարունակում է փախչել ինչպես վերջին անպատասխանատու: