Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները:
Ընդգծվել է, որ հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է և վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում: Որպես երկու երկրների միջև համագործակցության ու փոխադարձ վստահության լավագույն դրսևորում նշվել է 2014 թվականից Լիբանանում համատեղ ծառայությունը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: