ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան վերադարձվեցին. ովքեր կազմակերպեցին այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան վերադարձնելու եւ կոմպոզիտորի տուն-թանգարանին նվիրելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արամ Խաչատրյանի իրերը տուն-թանգարանին վերադարձվեցին ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատող Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ:

Իսկ ինչպես է հայտնաբերվել այդ կահույքը. Թիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին: Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ մի խոշոր հավաքորդի մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են, որոնք գտնվում են հավաքորդի մոտ:

Նշենք, որ Արմեն Ղասաբօղլյանի եւ մի շարք գործարարների շնորհիվ կահույքի մի մասը հասավ Հայաստան:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատող Արմեն Ղասաբօղլյանին այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայրենանվեր գործի համար ի նշան երախտիքի մեդալ շնորհեց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս