Հայ ըմբիշներն աշխարհում ուժեղագույններից են. UWW-ի պատվիրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆերենց Ջյարմատին՝ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի պատվիրակն է: Նրան նշանակել է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW): Ռումինացի պատվիրակը մի քանի ժամ է Հայաստանում, բայց հասցրել է հիանալ Երեւանի գեղեցկությամբ եւ մարդկանց հյուրընկալությամբ:

Ֆերենց Ջյարմատին հանդիպեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, այնուհետեւ ուղեւորվեց մրցավայր՝ Վանաձոր:

«Առաջին անգամ եմ գործուղվել Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշար: Բավականին ուժեղ մրցաշար է եւ նշանակալի դեր ունի Հայաստանում ըմբշամարտի զարգացման գործում: Չէ՞ որ ըմբշամարտը ձեր երկրում համար մեկ մարզաձեւն է:

Հայ ըմբիշներն աշխարհում ուժեղագույններից են: Դրա վառ ապացույցն օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նրանց նվաճած մեդալներն են: Երբ գորգում հայ ըմբիշ եմ տեսնում, ասում եմ՝ նա է հաղթողը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Ֆերենց Ջյարմատին:

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը կկայանա հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում: Վաղը մրցումային առաջին օրն է:




Լրահոս