Ամանորին ընդառաջ մեզանից յուրաքանչյուրն իրեն խոստանում է, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու: Այսպես ասած՝ նոր կյանք մաքուր էջից:
Այդ կարևոր տոնին պետք է վաղուց պատրաստվել և առաջին հերթին ազատվել այն իրերից, որոնց դուք տարվա ընթացքում նույնիսկ չեք դիպչել:
Կոտրված իրեր
Եթե դուք դեռ պահում եք կոտրված սպասք, պատռված դրամապանակ կամ հին կենցաղային տեխնիկա, պետք է անմիջապես ազատվեք դրանցից:
Ամսագրերի հավաքածու
Մեզանից շատերը դեռևս պահում են մեծ թվով ամսագրեր, սակայն դրանք գրեթե չեք ընթերցում:
Հին սրբիչներ և սավաններ
Դրանք ևս պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել, այլ թե միայն լվանալ և նորից օգտագործել:
Իրեր, որոնք նյարդայնացնում են
Կան իրեր, որոնք նյարդայնացնում են, սակայն ձեր ձեռքը չի բռնում դրանք դեն նետել: Եվ տարիների ընթացքում բազմաթիվ անպետք իրեր են կուտակվում:
Ձեր շրջապատն ազատեք անպետք իրերից հենց այսօր: