![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/timthumb-2.jpg)
Սեպտեմբերի 27-ին Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավոր Պավել Տոլոկոննիկովը 40-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչանին՝ քրեական միջավայրում ավելի հայտնի որպես Արսեն Երևանսկի, մեղավոր է ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար և դատապարտել երեք ու կես տարվա ազատազրկման։
Քննության ընթացքում կալանքի տակ գտնվող Արսենը կալանավորվել է դատարանի դահլիճում, հաղորդում է «Փրայմ Քրայմը»։
Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը երեք անգամ փորձել էր ձերբակալել Արսեն Մկրտչյանին, սակայն Մկրտչյանի բոլոր երեք քրեական դրվագները տապալվել են դատարանում։