«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները հաճախ են խոսում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջովին օգտագործելու անհրաժեշտության մասին, երեկ էլ նման հայտարարություն արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այդ մասին, նշել է. «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, եւ ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առեւտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաեւ երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով»:
Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում