Ինչու «Վարդաշեն» ՔԿՀ պետն ազատվեց պաշտոնից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն, քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, եւ պաշտոնական մեկնաբանություն չունեինք, չգրեցինք։ Երեկ Հակոբջանյանի ազատման լուրը տարածվեց համացանցում։ Սակայն ազատման պատճառները չեն նշվում։ Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։

Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։ Այդ մասին իմացել են վերեւներում․ ստացվել է, որ առանց գումարը վճարելու մարդուն ազատել են։

Եվ քանի որ բանը հասել էր դիվանբաշուն, չեն կարողացել ծածկադմփոց անել այս պատմությունը, որոշել են ազատել Հակոբջանյանին՝ ձեւակերպելով իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Հովհաննես Հակոբջանյանը ՔԿՀ համակարգի հնաբնակներից է, աշխատում է մոտ 20-30 տարի։ Նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ»:

Առավել մանրամասը՝  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս