Ինչպես հայտնի է՝ երեկ հրաժարական ներկայացրեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ում աշնանային լիագումար նիստում պատրաստվում էին անվստահություն հայտնել: Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հունվարին, իսկ մինչ այդ նիստը նախագահելու է տարիքով ամենաավագ պատգամավոր, անգլիացի Ռոջեր Գեյլը:
Արդեն հունվարին տեղի կունենա ԵԽԽՎ նոր նախագահի ընտրություն: Այս անգամ ԵԽԽՎ-ն կնախագահի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը. վերջիններս արդեն իսկ իրենց ներսում որոշում են կայացրել, որ առաջադրելու են Միխելե Նիկոլետիի թեկնածությունը: Հունվարին միայն տեղի կունենա ձևական քվեարկություն, քանի որ ԵԽԽՎ-ում պայմանավորվածությունները երբեք չեն խախտվում: