
Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ մականվամբ) տան ուղղությամբ այս տարվա հուլիսի 27-ին կրակոցներ արձակած անձին կամ անձանց դեռեւս չեն հայտնաբերել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ուղղությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց երկու ամիս անց դեռեւս էական առաջընթաց չի գրանցվել: Նաեւ տեղեկացանք, որ թեեւ բնակարանը պատկանում է Արթուր Հարությունյանին` Պալաչին, որը իր ընտանիքի հետ միասին մեկնել է ՀՀ-ից, բայց բանալին գտնվել է եղբոր մոտ, եւ վերջինս է, ըստ էության, «տանը տիրություն արել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: