Գագիկ Ծառուկյանի խնամին ունեցվածքն աճուրդի է հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի ունեցվածքը աճուրդի է հանվել: Երեկ այն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի կրկնաճուրդը, որոնց արժեքները 10 տոկոսով կնվազեցվեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել Երեւանի Գր. Լուսավորիչ փողոց, 4/4 հասցեում գտնվող 0.051722 հա հողամասը եւ 6554.8 քմ բնակելի եւ ուսումնական մասնաշենքը, որի շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ 886 մլն 870 հազար 700 դրամ:

Նաեւ վաճառքի է հանվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղում գտնվող 155.069 հա հողամասը եւ թվով 32 առանձին շինություններ` 943 մլն 724 հազար 763 դրամով: Աճուրդի են հանվել «ՇԻՐԱԿ» թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ում գտնվող սառնարանային համակարգ ORXUS եւ BITZER-35C՝ 32 մլն 732 հազար 100 դրամով, մորթի արտադրամասի հոսքագիծ, «Միր Նազար» 2000 հատ ժամ` 40 մլն 969 հազար 800 դրամով, կաթսայատան սարքավորումները` 11 մլն 226 հազար դրամով, բրոյլերի աճեցման հոսքագիծ BKM-3 (10 հատ)՝ 42 մլն 136 հազար դրամով, խոհանոցային համակարգը` 18 մլն 735 հազար դրամով: Հիշեցնենք՝ Գուլոյանը սնանկ էր ճանաչվել դատարանի՝ մայիսի 3-ի վճռով:




Լրահոս