
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։
Մանրամասները` այստեղ: