
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 08:50-ին:
Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել են կուտակած մոտ 2600 հակ անասնակեր, 70 քմ խոտի դեզի ծածկ, 5 խմ աթար եւ ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ: