«Ժողովուրդ»-ը ստեղծագործական ծրագրերի, դերասանի արվեստը պղծողների, անձնական կյանքի, կանանց հետ կապված նախասիրությունների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ։
-Ռաֆայել, «Դեպուտատի շոու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ Դուք եւ դերասան Անդրանիկ Հարությունյանը հումորով ներկայացրիք հայաստանյան մի շարք խնդիրներ, մեծ աղմուկ բարձրացրեց։ Որոշ ժամանակ առաջ նշում էիք, որ նախագիծը շարունակական է լինելու։ Ի վերջո, ի՞նչ ընթացք ստացավ այն։
-Այո՛, առջեւում սպասվում է նույն խորագիրը կրող շոու-ներկայացում, որն իր ֆորմատով բավական տարբերվելու է մյուս շոուներից։ Բացի այդ՝ նույն շեշտադրումներով նկարահանվելու է նաեւ գեղարվեստական ֆիլմ։ Մենք շարունակելու ենք արծարծել հարցեր, որոնք մեր իրականության հետ անմիջական կապ ունեն։
-Բացի այդ նախագիծը՝ պատմեք, խնդրում եմ, ի՞նչ ծրագրերում եք ներգրավված։ Կարծես թե բուռն ստեղծագործական պրոցեսում եք։
-Այո՛, իսկապես։ Հասցրել եմ նկարահանվել մի շարք ֆիլմերում, դրանցից մեկը մանկական է, որի մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի, մյուսը «Սուպեր մամա 2»-ն է, հիմա նկարահանվում եմ «Կալիգուլա» պատմական ֆիլմում, որը պետք է ներկայացվի «Կաննի»։ Բացի այդ՝ հանդես եմ գալիս «Ամուսնացածների լիգա» սիթքոմում։ Ընդգրկված եմ նաեւ նոր ներկայացման շրջանակում, պրեմիերան կլինի Լոս Անջելեսում, ապա՝ Կանադայում։ Փետրվարին էլ հյուրախաղերով կլինեմ Իրանում։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան