Սերժ Սարգսյանի մանկության ընկերը դատական քաշքշուկների մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Միկմետալ» ՓԲԸ-ն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայր եւ որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ կես միլիոն դրամ:

Այս դատական կռվի մեջ ամենաուշագրավն այն է, որ երկու ընկերությունների միջեւ առկա դատական գործի քննությունը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է, ուստի դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կունենա դատաքննությունը:




Լրահոս