Նորանշանակ թաղապետի եվրոները. որքան ունեցվածք ունի Դավիթ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, ունի անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս եւ մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Նորանշանակ թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար եւ 158 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 2 մլն 392 հազար դրամ:

Նշենք, որ տարիներ առաջ Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Բայց ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով մեկնել է Բարսելոնա: Ապա 2014 թվականի օգոստոսին նշանակվել էր Մետրոպոլիտենի խորհրդի նախագահ: Նրան այդ պաշտոնում նշանակելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի: Ինչի արդյունքում այս տարի նա նշանակվեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:




Լրահոս