Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալները բռնություն են կիրառել աշխատակիցների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալները բռնություն են գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ ցանկանալով այդ քայլով ՔԿՀ-ում կռիվ հրահրել, խաթարել ՔԿՀ-ի բնականոն աշխատանքը:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Գեւորգ Սահակյանին, Էլո Թամոյանին, Գոռ Աջամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Հ. Կարախանյանի, Խ. Վարդանյանի, Ա. Աբգարյանի եւ Է. Կյուրեղյանի նկատմամբ բռնություն են կիրառել՝ ցանկանալով ՔԿՀ-ի ներսում հրահրոցներ իրականացնել` այդ կերպ խաթարելով այնտեղի բնականոն աշխատանքը:
Նշենք, որ դատապարտյալների փորձերը անցել են ապարդյուն, քանի որ անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել հնարավոր բունտը:




Լրահոս