«Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրենը չի պատկերացնում, թե ինչ է ռիսկային ասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն ու ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպ»-ը հայտնվել են ռիսկային ընկերությունների ցանկում: Այս մասին հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նշենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել «Քեթրին գրուպ» եւ «Մուլտի գրուպ» ընկերություններում:

Ըստ Վարդան Հարությունյանի` համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է տվյալ տարում ստուգումներ անցկացվեն. «Այդ երկու ընկերությունները 2016 թվականին ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում եւ այս տարի պետք է ստուգվեին»: Սակայն «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի պատկերացնում, թե ինչ է ռիսկային ասել: «Ես չգիտեմ, թե ինչպես են ռիսկայնությունը հաշվել: Իսկապես չգիտեմ, թե որն է ռիսկայինը: Ես միայն կարող եմ ասել, որ մենք մեր հարկային պարտավորությունները կատարում ենք ժամանակին: Մենք ոչ մի հարկային պարտավորության ուշացում, չվճարված հարկ չունենք»,- ասաց Ս. Առուստամյանը: Իսկ «Քեթրին գրուպ» մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:




Լրահոս