Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող մայրերը անելանելի իրավիճակում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթի խոսում են ծնելիության խթանման մասին, բայց իրականում որեւէ լուրջ քայլ չեն անում այդ ուղղությամբ: Սրան զուգահեռ անելանելի դրության մեջ են հայտնվել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող մայրերը, որոնց ընկերությունների լուծարվելուց հետո իրենք չեն կարողանում ստանալ խնամքի նպաստները:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն, ինչին ի պատասխան՝ մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանն ասաց. «Ընկերության լուծարվելուց հետո, աշխատողը դադարում է այդ ընկերության աշխատողը լինել, հետեւաբար չի ստանալու 18 հազար դրամը: Դա նաեւ ամրագրված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածում` խնամքի նպաստի իրավունքը դադարում է, ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում»:

Հետաքրքիր է՝ այս իրավիճակում ինչպես են ծնելիության մակարդակը բարձրացնելու, եթե այս մարդկանց համապատասխան ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերում: Հուսանք՝ այս տեմպերով Սերժ Սարգսյանին կստացվի 2040 թվականին բնակչության թվաքանակը հասցնել 4 միլիոնի:




Լրահոս