Իջևանում փականներ են պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Իջեւան քաղաքի հարավային ծայրին գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարի ջրթող անսարք փականների պայթեցման գործողություն է կատարվել: Այն իրականացրել են մասնագետ պայթեցնողները: Քաղաքապետն ասաց, որ փակաների պայթեցումը հնարավորություն կտա ջրամբարն ամբողջությամբ մաքրել տիղմից եւ ջրաբերուկներից:

Պայթեցումից հետո Աղստեւը շատ տիղմ ու ձուկ է բերել, իջեւանցիները ցանցերով որսացել են այդ ձուկը: Սակայն այդ պայթեցումից հետո ջրամբարն ամբողջությամբ չի մաքրվել: Օրերս այնտեղ էքստրեմալ ավտոսպորտի մրցումներ են անցկացվել: Խորհրդային տարիներին Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը հանգստի սիրված գոտի էր: Սակայն ջրահեռացման համակարգում խնդիրների պատճառով արհեստական լիճը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով: Այն գրեթե ամբողջությամբ ցամաքել է, դարձել անասունների արոտավայր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս