Հայաստանի հավաքականն Աստանայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանա,- հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մեր թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում:

Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)՝ «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին)՝ «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:

Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:




Լրահոս