Նեյմարը դիմել է ՈւԵՖԱ-ին Բարսելոնային Չեմպիոնների լիգայից զրկելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «մուռ ունի» իր նախկին ակումբի հանդեպ:

Ինչպես հայտնում է «AS»-ը, բրազիլացին դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Բարսելոնային» զրկել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելուց:

Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը դժգոհ է մնացել և կատալոնական ակումբից պահանջում է իր և հոր 26 միլիոն եվրոն:

Տեղեկություն կա նաև այն մասին, որ ՈւԵՖԱ-ն մեծ ուշադրություն չի դարձրել հայցին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հրաժարվել է բոնուս վճարել Նեյմարին, ով 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ:




Լրահոս