Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան–Սևան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra J» մակնիշի 34 AM 182 (վարորդ՝ Ն. Ո.), «Mitsubishi» մակնիշի բեռնատար 723 OC 61 (վարորդ՝ Մ. Ն.), «Volkswagen Golf» մակնիշի 34 NT 508 (վարորդ՝ Ա. Թ.) և «Volkswagen Golf» մակնիշի 34 NT 501 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Վ. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. Խ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան: