Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի չգործող երկհարկանի շինության նկուղային հարկում այրվել է մոտ 7 խմ հնձած խոտի դեզ, Քաջարան-Հանդ գյուղ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Սևան – Երևան հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ծառի թփեր, Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին՝ մոտ 10 հա, 10-րդ կմ-ին՝ մոտ 15 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: