Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից ArmLur.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: