Չինաստանում վերջին 5 տարում իշխող կուսակցության անդամ հանդիսացող 1մլն պաշտոնյա է պատժվել կաշառակերության մեղադրանքով:
DW.com-ը հայտնում է, որ նրանցից 648 000-ը գյուղական համայնքներում ղեկավարող պաշտոնյաներ են եղել, որոնք ներգրավվել են մանր կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ պատիժ են կրել իրավախախտները: