
«Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ ամերիկյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կավարտի կարիերան: 38-ամյա իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին:
«Դեկտեմբերին կվերադառնամ Իտալիա: Ես ունեմ մի քանի մտքեր, սակայն ինձ ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Պիրլոն 2015-ից է խաղում ԱՄՆ-ում: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իտալական «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» ու «Յուվենտուսում»: