Այսօր Մոսկվայի «Սինդիկա» առևտրային «Սինդիկա» կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով հրդեհի տարածքը ընդգրկում է 55 հազար քառակուսի մետր, և արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ չի հաջողվում այն մարել: Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհի պատճառների թվում հիմնական վարկած է համարվում միտումնավոր այրումը: Առևտրի սրահի ստորգետնյա կայանատեղիում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ պայթել են մի քանի ավտոմեքենա:
Ամբողջ ավտոկայանատեղին կրակի մեջ է: Հրդեհի մարման համար օգտագործվում են նույնիսկ ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, այրվում է կենտրոնի երկու երրորդ հատվածը: