ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Կոնվերս բանկում. կողոպտիչը սպառնացել է աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական տեղեկությունների` անհայտ անձը Կոնվերս բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:
Կատարվածից անմիջապես հետո ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր, որտեղ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում:
Բանկը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը, որպեսզի իրավապահները հասկանան, թե ինչպես է եղել դեպքը:

Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արտակ Պողոսյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասները:

Առավել մանարամսները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս