«Մի մտածիր, որ միշտ պաշտոնի ես մնալու». միջադեպ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի» թեմայով քննարկման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արդարադատության նախարարությունը քննարկում է կազմակերպել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի» թեմայով: Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:

Նախ նշենք, որ այս նախագիծը մինչ այժմ արդեն բազմաթիՎ քննադատությունների է արժանացել, նաև մտավորականներն են մի շարք հարցեր բարձրաձայնել: Միջադեպը տեղի ունեցավ հենց նախագծի ներկայացման ժամանակ:

Քննարկման մասնակիցներից մի քանիսը բարձրաձայնեցին, թե իրենց ձայն չի տրվում և չեն կարողանում ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ում մոտեցավ Խաչիկ Ստամբոլցյանը՝  նշելով. «Մի մտածիր, որ միշտ պաշտոնի ես մնալու»:

Մանրամասները՝ քիչ անց:




Լրահոս