Արդարադատության նախարարությունն այսօր կազմակերպել էր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում, որպեսզի քննարկվի Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Իր ելույթի ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե վաղուց հասունացել էր այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ նախարարի՝ ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ գործերի մի ստվար հատված վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ ոտնձգությանը: Ընդ որում, նախարարն ասաց, որ նախքան սպանությունները ընտանեկան բռնության տևական պատմություն է եղել, որ եղել է տարիներ շարունակ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան