Ինյեստան կարող է խզել «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի միջեւ նոր պայմանագրի մանրամասները։

Diario Sport-ը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկացած պահի կկարողանա խզել պայմանագիրը՝ առանց պարտավորությունների։ Դրա համար նա պետք է ակումբին տեղյակ պահի մրցաշրջանի ավարտից մեկ ամիս առաջ՝ ապրիլի 30-ից ոչ ուշ։ «Բարսելոնան» բոնուսներ կվճարի Ինյեստային, երբ նա որոշի հեռանալ թիմից։ Նույնը եղել էր նաեւ 2015-ին քաթարյան «Ալ Սադ» տեղափոխված Չավիի դեպքում։




Լրահոս