Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեում գտնվող երկհարկանի սուպերմարկետի երկրորդ հարկում:
Այրվել է սուպերմարկետի արագ սննդի կետի խոհանոցի (400 քմ) տանիքից մոտ 84 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ 150 մք հատված և գույքը՝ մասամբ: