Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Ամենամյա տոն է, նշվում է 1922 թվականից։ Հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Ռուսաստանում հոգեկան առողջության օրը նշվում է 2002 թվականից Տատյանա Բորիսովնայի նախաձեռնությամբ։

Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում։ 2007 թվականի հոկտեմբերի 10-11-ը ՄԱԿ-ում նշվեց նաև «Հոգեբանության օր» (անգլ.՝ Psychology Day), որի շրջանակներում անցկացվեց մի քանի միջոցառում՝ նվիրված հոգեկան առողջության համաշխարհային օրվան։ Միջոցառումներին մասնակցում էին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, Անալիտիկ հոգեբանության միջազգային ասոցիացիան և այլ կազմակերպություններ։ Հոգեբանության օրվա նպատակն էր իրականացնել գաղափարների փոխանակում հոգեբանների, ուսանողների միջև։

2008 թվականից Ռուսաստանում անցկացվում է «Հանուն հոգեկան առողջության ոլորտում անձնվիրության» ամենամյա մրցույթ: Դրա նպատակն է հասարակության, ԶԼՄ-ների, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել բնակչության հոգեկան առողջության ամրապնդման, հոգեբուժության և հոգեկան հիվանդների արդիական խնդիրների վրա։




Լրահոս